Թուրքիայի վարչապետ Բինալ Յիլդիրիմը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է փոխհատուցել թուրքական օդուժի կողմից ոչնչացված ռուսական ինքնաթիռի վնասը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 27-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ներողություն խնդրելով ռուսական ինքնաթիռը ոչնչացնելու համար և ցանկություն հայտնելով վերականգնել նորմալ հարաբերությունները:
«Էրդողանի ուղերձի բովանդակությունը հայտնի է: Մեր երկիրն ափսոսանք է հայտնել և պատրաստ է անհրաժետության դեպքում փոխհատուցել վնասը»,-ասել է Թուրքիայի վարչապետը TRT-ի հեռուստաընկերության եթերում:
Յիլդիրիմը հավելել է, որ երկու երկրներն էլ կողմ են հարաբերությունները կարգավորելուն և գործը շարժվում է հենց այդ ուղղությամբ: