Քաղաքական Միջազգային 

Էրդողանը հույս ունի, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն արագ կկարգավորվեն

Հունիսի 27-ին երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունները նորմալ հունի մեջ կհայտնվեն ամենամոտ ապագայում:

«Այսօր գոյություն ունեցող իրավիճակը ձեռնտու չէ կողմերից որևէ մեկին: Հուսով եմ, որ մենք կկարողանանք խնդիրներն անցյալում թողնել և հասնել դրան, որ հարաբերություններն արագ կարգավորվեն»,-Էրդողանի խոսքերն են մեջբերում եվրոպական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Էրդողանն ուղերձ է հղել Պուտինին՝ ներողություն խնդրելով ռուսական ինքնաթիռը ոչնչացնելու համար և ցանկություն հայտնելով վերականգնել նորմալ հարաբերությունները:

Նույն շարքից