Ղարաբաղյան հակամարտությունը թույլ չի տալիս Հայաստանին օգտվել կարևոր աշխարհագրական դիրքից: Այս մասին հայտարարել է Երևանում այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքը:
«Այդ խնդրի լուծումն իր մեջ մեծ պոտենցիալ է պարունակում Հայաստանի տնտեսության զարգացման համար: ԱՄՆ-ն իր հերթին անում է ամեն հնարավորը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:
Բրինքը նշել է, որ ԱՄՆ-ն ամեն կերպ աջակցում է Հայաստանի տնտեսական և տարածաշրջանային զարգացմանը. «Հայաստանը կարևոր տեղ ունի տարածաշրջանում: Այն խաչմերուկ է Արևելք և Արևմուտքի միջև, այնպես որ Հայաստանը կարող է խաչմերուկ դառնալ առևտրի, ծառայությունների համար, ինչը շատ կարևոր է»: