Հունիսի 29-ին, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն այցով կժամանի Հայաստանի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ-ին:
Հայտնվում է, որ Շթայնմայերը Հայաստան է ժամանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում գտնվելու ընթացքում հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որից հետո կլինի համատեղ մամուլի ասուլիս:
Շթայնմայերի երկօրյա այցի հիմնական թեման լինելու է ղարաբաղյան հակամարտությունը:
Հավելենք, որ Շթայնմայերը Հայաստանի մեկնելու է Ադրբեջան: