Լենինգրադի երկրամասի Կուդրովո բնակավայրում զանգվածային բախում է տեղի ունեցել ներգաղթյալների մասնակցությամբ: Միջադեպի մասնակիցներն օգտագործել են երկաթե ձողեր, փայտեր, քարեր, կրակել են տրավմատիկ զենքերից, կան վիրավորներ: Ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 20 մարդու: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել հունիսի 27-ին երեկոյան շինհրապարակներից մեկում: Նշվում է, որ դաղստանցիները, ովքեր անցնելիս են եղել շինհրապարակի մոտով, վեճի են բռնվել Միջին Ասիայից Ռուսաստանում գտնվող բանվորների հետ: Մասնավորապես հայտնվում է, որ մեքենան ցեխ է շպրտել աշխատողներից մեկի վրա, որից հետո վարորդին ծեծել են: Ծեծվողներն ավելի ուշ վերադարձել են իրենց ընկերների հետ և տեղի է ունեցել ավելի մեծ ծավալներով բախում:
Այն բանից հետո, երբ ոստիկանները հասել են դեպքի վայր, ծեծկռտուքի մասնակիցները փախուստի են դիմել: