Քաղաքական Միջազգային 

Ուկրաինայի նախագահը չի ուզում հավատալ, որ Էրդողանը ոչ մի ներողություն էլ չի խնդրել Պուտինից

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն չի խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ռուսական ինքնաթիռը ոչնչացնելու համար:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Պորոշենկոն ասել է, որ Էրդողանն ափսոսանք է հայտանել կատարվածի համար և ցավակցել զոհված օդաչուհի ընտանիքին:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակը հայտնել էր, որ Էրդողանը Պուտինի ուղղված ուղերձում ներողություն է խնդրել և ցանկություն հայտնել կարգավորել Ռուսաստանի  հետ հարաբերությունները:

Նույն շարքից