Հայաստան Հասարակություն 

ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ հանձնաժողովների նախագահներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին:

 

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ հանդիպմանը քննարկվել են ֆինանսաբյուջետային և սոցիալական ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է նման հանդիպումների անցկացումը՝ առկա խնդիրներն ավելի խորը պատկերացնելու և լուծման հնարավոր տարբերակներ մշակելու տեսանկյունից:

 

Հանդիպմանը  մասնակցում էին ԼՂՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

Նույն շարքից