Միջազգային Հասարակություն 

Դանիայի վարչապետը հրեաներին խնդրել է չհեռանալ երկրից

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Դանիայի վարչապետ Հելե Շմիտը Դանիայում բնակվող հրեաներին խնդրել է չհեռանալ երկրից:

 

Նրա խոսքերով, հրեական համայնքը Դանիայում գոյություն ունի հնագույն ժամանակներց, ուստի հրեաները համարվում են դանիական հասարակության անքակտելի մասն ու նրանց տեղը Դանիան է:

 

Միաժամանակ Դանիայի հրեական համայնքի ներկայացուցիչները մերժել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույի Իսրայել տեղափոխվելու առաջարկն ու հայտարարել, որ իրենք հանդիսանալով Դանիայի քաղաքացիներ, ահաբեկչության վտանգից  չեն վախենում ու ցանկություն չունեն լքել իրենց հայրենիքը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ահաբեկիչների հարձակման զոհ էր դարձել 2 քաղաքացի, իսկ 5 մարդ վիրավորվել էր:

Դրանից մեկ օր անց Իսրայելի վարչապետը կոչ էր արել Եվրոպայում ապրող հրեաներին անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխվել պատմական հայրենիք:

 

 

 

 

 

Նույն շարքից