Իրանի հետ ժամանակավոր ազատ առևտրի գոտին կարող է ստեղծվել 2017 թվականի առաջին կեսին, իսկ մշտականը՝ 2020-ին: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան: Նրա խոսքերով, խորհրդակցությունները, որոնք հիմա ընթանում են, ապագայում պետք է մաքսիմալ կրճատեն ֆորմալ բանակցությունների ժամկետը:
«Եթե մենք կատարենք բոլոր աշխատանքները, բուն բանակցությունների համար արդեն շատ ժամանակ անհրաժեշտ չի լինի: Տեսականորեն մեզ որևէ բան չի խանգարում ժամանակավոր համաձայնագիր ստորագրելուն, որը 2017-ի առաջին կեսին կվերաբերի որոշ ապրանքատեսակներին»,-ասել է նա:
Նիկիշինայի խոսքերով, մշտական ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն արդեն հիմնված է լինելու հետազոտություններ անող համատեղ խմբի եզրակացությունների վրա: Նա նաև հավելել է, որ ամենաբարդ հարցերը լինելու են անցումային շրջանում և վերաբերելու են զգայուն ոլորտներին: