Թուրքական կողմը ստորագրել է Իսրայելի հետ հարաբերությունները վերականգնելու համաձայնագիրը: Այս մասին հայտնում է CNN Turk-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Այն ստորագրվել է տեղի ժամանակով ժամը 11:00-ին փակ դռների ետևում: Իսրայելական կողմը ներկայացրել է դիվանագետ Դորա Գոլդոմը:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնելու համաձայնագիրը նախաստորագրվել է:
Իսկ այսօր Թուրքիայի վարչապետ Բինալ Յիլդիրիմը հայտարարել է նաև, որ Թուրքիան նպատակ ունի վերականգնել իր հարաբերությունները բոլոր հարևանների հետ. «Մենք նպատակ ունենք վերականգնել հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի և Եգիպտոսի, այլ նաև Միջերկրական և Սև ծովերում մեր բոլոր հարևանների հետ»,-ասել է նա: