Մեծ Բրիտանիան ինքը պետք է հետաքրքրված լինի Եվրամիության հետ բարեկամական հարաբերություններ ունենալու հարցում: Այս մասին հայտարարելէ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Ես կարծում եմ, որ հենց Մեծ Բրիտանիան պետք է հետաքրքրված լինի ԵՄ-ի հետ բարեկամական և լավ հարաբերություններ ունենալու հարցում: Սակայն այդ հարաբերություններից Գերմանիան ևս շահելու է, քանի որ Մեծ Բրիտանիան եղել է ու մնում է կարևոր գործընկեր, որի հետ մեզ շատ բան է կապում»,-ասել է Մերկելը: