ՀՀ Ազային ժողովը սկսեց քննարկել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:
Հիմնական զեկուցող ՀՀ ՊՆ տեղակալ Արա Նազարյանը, ներկայացնելով համաձայնագրի մանրամասները, նշեց, որ այն կնքվել է 5 տարի ժամանակով հետագա գործողության 5-ամյա ժամանակհատվածով ինքնաբերարաբ երկարաձգմամբ,եթե կողմերից մեկը հերթական ժամանակհատվածի ավարտից վեց ամիս առաջ գրավոր չհայտնի, որ ինք դեմ է դրան:
ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը, դիմելով հիմանական զեկուցողին, կարծիք հայտնեց, որ համաձայնագիրը բխում է Հայաստանի պետական շահերից և ճշտող հարց ուղղեց վերջինիս. «Շատերը խոսում են, որ սա միասնական ՀՕՊ համագարգի ստեղծաման համաձայանգիր է, այն դեպքում, երբ դրանով նշված է, որ ի տարբրություն Բելոռուսի և Ղազաախստանի, սա միավորված համակարգ է այլ ոչ թե միասնական, այսինքն Հայաստանի ՀՕՊ ուժերը պահպանում են իրենց ներքին ինքնուրույնութունը, և ՀՕՊ ղեկավարությունը ենթարկվելու է Հայաստանի հրամանարատությանը»:
Նազարյանն ասաց, որ Շարմազանովը ճիշտ է:
Թևան Պողոսյան իր հերթին ցանկացավ իմանալ Հայաստանի ՀՕՊ հրամանատարը դուխ ունենալո՞ւ է ցանկացած պարագայում կրակ հրաման արձակել և չմտածիլ, թե իրեն կարող են պատժել:
Նազարյանն ասաց՝ այո, գործողությունն իրականաացելու որոշումը կայացնելու է Հայաստանի ՀՕՊ հրամանատարը, որից հետո զեկուցելու է, քանի որ լիազորված մարմինները պետք է զեկուցեն իրար: