Քաղաքական Միջազգային 

Թուրքիան հրաժարվում է իր խոսքերից և չի պատրաստվում փոխհատուցել Ռուսաստանին

Թուրքիայի վարչապետ Բինալ Յիլդիրիմը հայտարարել է ռուսական ոչնչացված ինքնաթիռի համար փոխհատուցելու խոսքերից հրաժարվելու մասին, այս մասին հայտնում է Reuters-ը:

«Փոխհատուցման մասին խոսք չի եղել, Թուրքիան միայն իր ներողությունն է հայտնել»,-ասել է Թուրքիայի կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այս պահին դատական գործընթացներ են ընթանում ռուսաստանցի օդաչուհի սպանության մեջ ենթադրյալ մեղավորի նկատմամբ:

Ավելի վաղ Յիլդիրիմը TRT-ի եթերում հայտարարել էր, որ թուրքական կողմը պատրաստ է փոխհատուցել հասցված վնասը:

Նույն շարքից