Հունիսի 29-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց տեղի կունենա ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Այս մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ պետք չի մտածել, թե խնդիրները մի քանի օրում լուծվելու են, սակայն կողմերը շարունակելու են այդ ուղղությամբ աշխատել:
Հիշեցնենք, որ երեկ հենց Պեսկովը հայտնեց Պուտինին ուղղված Էրդողանի հայտնի նամակի մասին: