Հասարակություն 

Ֆրանսիայում ձերբակալվել են հրեական գերեզմանները պղծած անչափահասները

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Էլզաս դեպարտամենտի Սար- Յունյոն քաղաքի հրեական գերեզմանոցը պղծող 15-17 տարեկան անչափահասներին:

 

Քաղաքի դատախազությունից հայտնել են, որ հարցաքննության ընթացքում պարզվել է, որ չարագործները նախկինում դատապարտված չեն եղել, որոշակի արմատական կրոնական ուղղությունների չեն հետեւել, ուստի մինչ այժմ անհասկանալի է նրանց արարքի դրդապատճառները:

 

Ամենակրտսեր չարագործը տեսնելով իր արարքի նկատմամբ հասարակության բուռն վերաբերմունքն, անձամբ է ժամանել ոստիկանություն ու մեղայական ցուցմունքներ տվել:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրեական գերեզմանոցում պղծվել էր շուրջ 300 գերեզման ու Հոլոքոստի զոհերին նվիրված հուշակոթողը:

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն ու ՆԳ նախարար Բերնար Կազնեւը դատապարտել էին վանդալիզմի վերոհիշյալ դրսեւորումը:

 

 

 

 

Նույն շարքից