Քաղաքական գլխավոր 

Լավրովը պատրաստվում է ժամանել Երևան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատրաստվում է հուլիսի 4-ին Երևանում մասնակցել ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների Խորհդրի նիստին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ Լավրովը քննարկելու է հարցեր, որոնք վերաբերում են  միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող ակտուալ խնդիրներին և ՀԱՊԿ անդամ երկրների համագործակցությանը միջազգային հարթակներում:

Զախարովայի խոսքերով, առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու միջազգային ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերին և մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածում ռազմավարության նախագծին:

Նույն շարքից