Քաղաքական Միջազգային 

Իրականում Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրություն չունի. Կլինցևիչ

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհդրի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը  հիասթափված է Թուրքիայի վարչապետ Բինալ Յիլդիրիմի այն հայտարարությունից, որ Անկարան չի պատրաստվում փոխհատուցել ոչնչացված ռուսական ինքնաթիռի վնասը:

Նշենք որ TRT-ի եթերում Թուրքիայի կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ թուրքական կողմը փոխհատուցելու է վնասը, սակայն արդեն այսօր նա հրաժարվեց այդ խոսքերից՝ նշելով, որ փոխհատուցման մասին խոսք չկա:

«Իրականում պարզ է դառնում, որ Անկարան Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրություն չունի»,-ասել է սենատորը՝ մեկնաբանելով Յիլդիրիմի հայտարարությունը:

Նույն շարքից