Հասարակություն 

Դանակով զինված նեոնացիստը հարձակվել է Գերմանիայի նախագահ Գաուկի վրա

Սաքսոնիայի դաշնային հողեր կատարած այցի ժամանակ Գերմանիայի նախագա Յոահիմ Գաուկը հարձակման է ենթարկվել դանակով զինված նեոնացիստի կողմից, այս մասին հայտնում է The Local-ը:

Երբ նախագահը ժամանել է Զեբնից, նրանք դիմավորել են մի խումբ աջ ծայրահեղականներ: Մոտ 200 մարդ գոռացել են  «հեռացիր» և Գաուկին անվանել են ազգի դավաճան:

Բանը հասել է դրան, որ միջադեպին միջամտել են ոստիկանները, որոնք նույնիսկ ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել: Բերման է ենթարկվել երկու մարդ:

Բերման ենթարկվածներից մեկի մոտ դանակ է հայտնաբերվել,իսկ մեջքին՝ կեռխաչ: Վերջինիս նկատմամբ մի քանի քրգործ է հարուցվել մի քանի հոդվածներով, այս թվում նաև անօրինական կերպով զենք կրելու և արգելված սիմվոլիկա ցուցադրելու համար:

Հավելենք, որ Գաուկին Գերմանիայում շատերը մեղադրում են ներգաղթյալների նկատմամբ փափուկ քաղաքականություն վարելու մեջ:

Նույն շարքից