Հասարակություն գլխավոր 

Անի Հովհաննիսյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու քննություն տեղի կունենա վաղը

Այսօր՝ հունիսի 28-ին,  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պետք է քննության առներ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկրաձգելու քննիչի միջնորդությունը: Սակայն նիստը հետաձգվել է, քանի որ քննիչները չեն ներկայացել:

Նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 17:00-ին:

Ավելի վաղ Հովհաննիսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշել էր, որ վերջինիս նկատմամբ կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու անհրաժեշտություն չկա, քանի որ հիմնավորված չէ, որ կայքի տնօրենը կատարել է իրեն հասցեագրված արարքը: Սիմոնյանը նաև բացառել էր, որ Անի Հովհաննիսյանը կխոչընդոտի քննությանը:

Նույն շարքից