«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցում ՀՀԿ-ն հայտնվել է փակուղու առաջ:
Բանն այն է, որ իշխանական վերնախավում որոշվել է այս անգամ էլ պաշտպանել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
Սակայն խնդիրն այն է, որ վերևներում հասկացել են՝ իրենց ցուցակը գլխավորելու է ոչ միայն Հանրապետականի անդամ չհանդիսացող, այլև նախկինում «Օրինաց երկիր», այնուհետև՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամ եղած և այդ կուսակցությունները լքած մեկը:
Հանրապետականում հիմա քննարկում են հարցը, թե ինչպես անեն, որ այս խնդիրը հնարավորինս մեղմ լուծվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում