«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայությունում կադրային և կառուցվածքային փոփոխություններ են ընթանում: Դեռ նախորդ շաբաթ, նախագահի հրամանագրով, Գարեգին Մխիթարյանն ազատվել էր ԱԱԾ տնoրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից։
Ի դեպ, այս պաշտոնանկությունը ևս կապվում է ապրիլյան պատերազմի հետ։ Նրա փոխարեն նշանակվել է Ստեփան Մելքոնյանը: Նա նախկինում գլխավորում էր հակահետախուզության գլխավոր վարչությունը: Սա միակ պաշտոնանկությունը չէ ԱԱԾ-ում՝ դիմում է գրել նաև ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Մնացական Մարուքյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում