Հասարակություն 

ԲՀԿ-ի հարուստ պատգամավորներից մեկն անհետացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է «Բարգավաճ Հայաստան խմբակցության  հարուստ ու ակտիվ անդամներից մեկը՝ Աբրահամ Մանուկյանը, անհետացել է: Արդեն տևական ժամանակ է՝ ԱԺ նիստերին չի մասնակցում, կարծես Հայաստանում էլ չէ»: Նրանից տեղեկություն չունեն նաև կուսակից ընկերները, այդ թվում՝ կուսակցության ղեկավարը:

Թերթը նկատում է, որ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ լարվածություն կա Աբրահամ Մանուկյանի և ԲՀԿ-ի միջև, անգամ գրվեց, որ նա ԲՀԿ-ն պառակտելու փորձեր է արել:

«Ես տեղեկություններ չունեմ, կարծում եմ, որ տեղին կլինի իր օգնականից պարզեք, թե նա գտնվո՞ւմ է ՀՀ տարածքում, թե ոչ: Ես տևական ժամանակ է՝ չեմ խոսել իր հետ»,-ասել է ԲՀԿ անդամ, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից