Հայաստան Հասարակություն 

ՀՀ դեսպանն ու Բուլղարիայի ժողովրդական ժողովի նախագահը քննարկել են հայ-բուլղարական հարաբերությունները

Փետրվարի 16-ին Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ, տիկին Ցեցկա Ցաչևան ընդունել է Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանին:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բուլղարական հարաբերությունների ներկա վիճակի, դրանց զարգացման, միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ: Կարևորվել է Բուլղարիայի Ժողովրդական ժողովում Հայաստանի հետ բարեկամության խմբի աշխատանքների և միջխորհրդարանական շփումների, բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը:


Ցեցկա Ցաչևան ընդգծել է, որ Բուլղարիայի հայ համայնքը ակտիվ մասնակցություն ունի երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում:


Դեսպան Սհոյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային արդի մի շարք հարցերի շուրջ:

 

Նույն շարքից