Հասարակություն 

Թուրքիայում տաքսու վարորդներն օգտագործում են Ստամբուլի ահաբեկչությունը հարստանալու համար

Ականատեսները պատմում են, որ Ստամբուլում տաքսու վարորդները փորձում են օգտագործել պահը և հարստանալ Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Նշվում է, որ նրանք ուղևորներին օդանավակայանից տեղափոխում են ոչ թե 20 դոլարի դիմաց, ինչպես միշտ արվել է, այլ՝ 100:

Բացի դրանից, այդ մարդիկ տեղափոխում են ոչ բոլորին և նախապատվություն տալիս են արտասահմանցիներին:

Հիշեցնենք, որ օրինակ Փարիզի ահաբեկչությունից հետո տաքսու վարորդները անվճար էին տեղափոխում մարդկանց, իսկ քաղաքացիներն իրենց տանն ընդունում ու սնունդ էին տրամադրում դրա կարիքն ունեցողներին:

Նույն շարքից