Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամկետը պետք է երկարաձգվի: Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ խոսել է Մինսկի պայմանավորվածությունների իրագործման մասին և եկել են այն եզրահանգմանը, որ հակառուսական պատժամիջոցները պետք է երկարաձգվեն:
Մերկելը հավելել է, որ այդ քայլին որևէ բան չի խոչընդոտում: