Այսօր՝ հունիսիի 29-ին, պատգամավորները ձայների 106 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ անցկացրեցին «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը:
Հիշեցնեք, որ երկու օր առաջ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարե էր, որ առաջարկվող փոփոխությունների մի մասն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, իսկ փաթեթի երկրորդ նախագծի փոփոխությունների իրականացումը պայմանավորված է ֆինանսական միջոցների հայթայթումից. մասնավորապես՝ անհրաժեշտ է շուրջ 16 մլն եվրո, որից 3 մլն-ը հանձն է առել հատկացնել ՀՀ կառավարությունը: Ըստ զեկուցողի, եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը գումարը հատկացնող դոնոր ի հայտ չգա, ապա երկրորդ նախագիծը չեղյալ կհայտարարվի: