Քաղաքական Միջազգային 

Ստամբուլի ահաբեկչությունը միտված է խանգարելու ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացմանը

Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչությունն միտված է  խանգարելու Ռոսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանը: Նման կարծիք հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգահին հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը, ով այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նրա խոսքերով, այսկերպ Թուրքիային զգուշացնում են, որ պետք չէ միանալ հակաահաբեկչական միասնական ճակատին, որը ստեղծվում է նախ Ռուսաստանի ջանքերով:

Ռուսաստանցի սենատորը հավանական է համարել թուրքական տարբերակը, որ ահաբեկչությունն ԻՊ-ի ձեռքի գործն է և հերքել է հավանականությունը, որ դրա հեղինակը քրդերն են:

Նույն շարքից