Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Եգիպտոսը առաջիկայում օդային հարվածներ կհասցնի Լիբիայում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:
Լիբիայի օդուժի հետ համատեղ իրականացված հարվածներով Եգիպտոսն արձագանքել է այսօր ավելի վաղ իսլամիստների կողմից երկու տասնյակ ղպտիների՝ Եգիպտոսի քրիստոնյաների սպանդին:
Հայտնի է, որ օդուժի թիրախն են դառնալու Սիրթ քաղաքի մերձակայքի ճամբարները: Սպասվում է, որ ռազմական գործողությունը կսկսվի առաջիկա ժամերին:
Ավելի վաղ Լիբիայում Եգիպտոսի հասցրած օդային հարվածներից 40-50 իսլամիստ էր սպանվել: