Թուրքիայի մեծագույն օդանավակայաններից մեկում՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած պայթյուններից մանրամասներ ներկայացնելով՝ CNN Türk-ը, նշում է որ փոխհրաձգությամբ ուղեկցվող նման ահաբեկչություն Թուրքիայի օդանավակայանային պատմության մեջ եղել է 34 տարի առաջ՝ 1982-ին, երբ հայկական ԱՍԱԼԱ-ն Անկարայի Էսենբողայի օդանավակայանում իրականացրել է «Կարին» գործողությունը: Ինչպես հայտնի է՝ ԱՍԱԼԱ-ի նշանավոր այդ գործողության ժամանակ սպանվել է ինը թուրք ոստիկան, այդ թվում Անկարայի փոխոստիկան Համտի Յահեաօղլուն։ Թուրքերի կողմից եղել է 82 վիրավոր, գործողությունն իրականացրածներից ԱՍԱԼԱ-ի մարտիկ Զոհրապ Սարգսյանը վիրավորվել է, իսկ Լևոն Էքմեքճյանը, ծանր վիրավորվելով, գերի է ընկել։
Մանրամասն՝ arevelk.am