Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ հեռախոսազրույցն ընթացքի մեջ է:
Ավելի վաղ թուրքական Cumhuriyet-ը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են նաև Ստամբուլի ահաբեկչությունը: