Քաղաքական 

Ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխենք ԱԺ. Բաղդասարյանը՝ Փոստանջյանին

Այսօր՝ հունիսի 29-ին, խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ մարդիկ ունեն իրենց կողմնորոշումը և դիրքորոշումը, սակայն իշխանություններն իրավունք չունեն Հայաստանի անվտանգության ճակատագիրը տալ այն մարդկային խմբերին, որոնք դեմ են համագործակցություններին:

Ապա Հանրապետական պատգամավորը, դիմելով Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, ասաց. «Ռուսներին սիրում ես, թե չես սիրում, աղջիկ ջան, ում ոնց ես սիրում, ինչ ես սիրում... Ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխենք Ազգային ժողով: Ես չէի ցանկանա, այս քննարկումը նման մակարդակ կրեր: Եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են Հայաստանը մեկուսացնել, ասեմ, որ դա անհնար է»:

Նշենք, որ քննարկվող համաձայնագրին գրեթե բոլոր պատգամավորներն են կողմ: Բացառություն են կազմում մի քանի պատգամավոր, այդ թվում նաև Փոստանջյանը, ով պնդում է, որ այդկերպ Հայաստանը կորցնում է իր ինքնուրույնությունը:

Իսկ մեծամասնությունը  վստահեցնում են, որ նման բան չկա և սա միայն լրացուցիչ հնարավորությու է Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար:

Նույն շարքից