Միջազգային Հասարակություն 

Չիժով. Ռուսաստանը պատժամիջոցների դադարեցման վերաբերյալ Եվրամության հետ բանակցություններ չի վարելու

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Մոսկվան  պատժամիջոցների դադարեցման վերաբերյալ Եվրամության հետ բանակցություններ չի վարել ու այսուհետ, չի պատրաստվում վարել:

Այդ մասին հայտնել է ԵՄ-ում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովը, նշելով, որ պատժամիջոցների հարցի քննարկման առաջարկով ռուսական կողմին են դիմել եվրոպական մի շարք գործընկերներ, սակայն մերժում են ստացել:

 

«Դա Եվրամիության ստեղծած խնդիրն է, ուստի, իրենք են պարտավոր լուծել: նեկայումս եվրոպական երկրների գործարարներն ու բնակչության զգալի հատվածը նպատակահարմար չի գտնում շարունակել պատժամիջոցները, քանի որ այդ ամենը քաղաքական խաղ է»,- ասել է Չիժովը:

 

Նրա խոսքերով, պատժամիջոցների հետեւանքով եվրոպական երկրներում աճում է գործազրկություն ու մի շարք ձեռնարկությունների սննկացումը, նշելով, որ Իսպանիայի արտգործնախարարության տվյալներով ԵՄ-ը պատժամիջոցների հետեւանքով կորցրել է առնվազն 21 միլիարդ դոլար:

 

Նույն շարքից