«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պարզվում է, ՀՅԴ խմբակցության գործարար պատգամավորներին վերնախավը նախօրոք ինստրուկտաժ է անում, որպեսզի զգուշանան լրագրողների հարցերից եւ հանկարծ չվրիպեն:
Դասը լավ սերտած պատգամավորները լրագրողներին հորդորում են հարցերն իրենց ուղղել գրավոր:
Գործարար պատգամավոր Կարեն Շահմուրադյանը եւս երեկ հարկային օրենսգրքի մասին մեր հարցերին պատասխանելու փոխարեն հայտարարեց, որ կարող է մեզ տրամադրել իր էլեկտրոնային հասցեն, որպեսզի հետո գրավոր պատասխանի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում