Միջազգային Հասարակություն 

Օբամային շփոթել են բռնաբարություն մեջ կասկածվողի հետ

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, ԱՄՆ Սան-Դիեգո քաղաքում հեռարձակվող Fox 5 հեռուստաընկերության հաղորդավարը բռնաբարության մեջ կասկածվող չարագործի մասին լուրերում սխալմամբ օգտագործել

է Բարաք Օբամայի լուսանկարը:

 

«Մեղադրանքները բացկայում են» գրառումով Բարաք Օբամայի նկարը մոտ 5 վայրկյան ցուցադրվել է նորությունների երեկոյան եթերում, երբ հաղորդավարը միաժամանակ կարդացել է հետեւյալ գրառումը. «Սան դիեգոյի համալսարանում տեղի ունեցած բռնաբարության միակ կասկածյալին մեղադրանքներ չի առաջադրվելու»:

 

Եթերի ընթացքում վրիպումի համար ներողություն չի խնդրվել: Հեռուստաընկերության խմբագիրը հայտնել է, որ վրիպակը միտումնավոր բնույթ չի կրել, եթերում նման դեպքեր հաճախ են լինում, իսկ խմբագրության հասցեին բողոքներ չեն եղել:

 

 

Նույն շարքից