Միջազգային Հասարակություն 

Ռուսաստանը համարվում է ամերիկացիների գլխավոր թշնամին

Ռուսաստանին Միացյալ նահանգների գլխավոր թշնամի համարող ամերիկացիների թիվը զգալիորեն աճել է: Վերջերս կատարված հարցումների արդյունքում նման կարծիքի է հանգելGallupընկերությունը:

 

Ուսումնասիրությունների արդյունքում, հարցման մասնակիցների 18 տոկոսը Ռուսաստանին համարել են ԱՄՆ գլխավոր թշնամի: Երկու տարի առաջ այդ ցունաշիշը կազմում էր ընդամենը 2 տոկոս:

 

Երկրորդ հորիզոնականում է  Հյուսիսային Կորեան, իսկ երրորդ ու չորրորդ հորիզոնականներում են Չինաստանն ու Իրանը:

Հարցումների մասնակցած ամերիկացիների 49 տոկոսի կարծիքով Ռուսաստանի ռազմական պոտենցյալը սպառնում է երկրին:

 

Առավել լուրջ գլոբալ սպառնալիք է համարվել ԻՊ խմբավորումը (84%), Իրանի միջուկային ծրագիրն (77%) ու Հյուսիսային Կորեայի ռազմական ուժը (64%):

Հարցումն իրականացվել է փետրվարի 8-10 ընկած ժամանակահատվածում:

 

 

 

Նույն շարքից