Հասարակություն գլխավոր 

Պատգամավորները վավերացրեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված ՀՕՊ ստեղծելու համաձայնագիրը

Այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ պատգամավորները ձայների 102 կողմ, 8 դեմ հարաբերակցությամբ վավերացրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:

Նշենք, որ պատգամավորների փոքր թվի պնդմամբ, այս համաձայանգրով Հայաստանը զրկվում է ինքնուրույնությունից, սակայն խորհրդարանի մեծամասնության կարծիքով, սա միայն լրացուցիչ հնարավորություն Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե միասնական, այլ՝ միավորված համակարգին:

Նույն շարքից