Այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ պատգամավորները ձայների 104 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ անցկացրեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք՝ Դավիթ Հարությունյանը երկու օր առաջ նշեց, որ առաջարկվող փոփոխությունների մի մասն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, իսկ փաթեթի երկրորդ նախագծի փոփոխությունների իրականացումը պայմանավորված է ֆինանսական միջոցների հայթայթումից. մասնավորապես՝ անհրաժեշտ է շուրջ 16 մլն եվրո, որից 3 մլն-ը հանձն է առել հատկացնել ՀՀ կառավարությունը: Ըստ զեկուցողի, եթե մինչև սեպտեմբերի 1-ը գումարը հատկացնող դոնոր ի հայտ չգա, ապա երկրորդ նախագիծը չեղյալ կհայտարարվի: