Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելուն ուղղված քայլերի համար:
Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ Օբաման իր շնորհակալությունն է հայտնել նաև Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելուն ուղղված Էրդողանի ջանքերի համար:
Բացի դրանից, Օբաման իր ցավակցություններն է հայտնել՝ կապված Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետ, առաջարկել է ԱՄՆ-ի օգնությունը և նշել, որ տեղի ունեցածը հանցագործություն է, որն ուղղված է համաշխարհային հանրությանը: