Իրաքյան աղբյուրները տեղեկացրել են, որ «Իսլամական պետությունը» 27 իրաքցի ոստիկանի մահապատժի է ենթարկել և նրանց դիակները նետել Եփրատ գետը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ավելի վաղ անվտանգության աղբյուրները տեղեկացրել էին, որ Ալ Բա դադի գյուղաքաղաքում 30 ոստիկան է առևանգվել: Ահաբեկիչները նրանց տարել են անհայտ ուղղությամբ:
Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ եգիպտական ռազմական ավիացիան փետրվարի 16-ին հարվածների երկրորդ շարքն է հասցրել Լիբիայում ԻՊ-ի ծայրահեղական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտարարել են եգիպտական աղբյուրները: Պատճառված վնասների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: Ավելի վաղ տեղեկություններ են ստացվել, որ եգիպտական օդային ուժերի հարվածների հետևանքով ավելի քան 50 ահաբեկիչ է սպանվել:
ԻՊ-ն համացանցում տարածել էր Լիբիայում 21 եգիպտացի քրիստոնյաների սպանության տեսանյութը, որից հետո եգիպտական օդային ուժերը հարված են հասցրել Լիբիայում ԻՊ-ի դիրքերին: