Հունիսի 29-ին, սկսելով իր հայաստանյան այցը, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Երևանին և Անկարային կոչ է արել ուղիներ փնտրել հարաբերությունները կարգավորելու համար:
Գերմանական արտաքին քաղաքականության պատասխանատուն կարծում է, որ կողմերը պետք է գիտակցեն պատմական իրադարձությունները, որոնք կապված են 1915-16 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացման հետ: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն :
Դրա համար, ըստ Շթայնմայերի, Հայաստանն ու Թուրքկան ավելի լայն բանակցություններ պետք է վարեն: Ընդ որում, Գերմանիայի արտգործնախարարն օգտագործել է «Ցեղասպանություն» բառը:
Հայտնվում է, որ Հայաստանից հետո Շթայնմայերը մեկնելու է Ադրբեջանը, որտեղ քննարկելու է ղարաբաղյան հակամարտության հարցը, ինչը Երևանի և Բաքվի հարաբերությունների ներկա վիճակի պատճառն է: Գերմանացի նախարարը նշել է, որ նպատակ ունի մինչև 2016 թվականի ավարտը բանակցություններ անցկացնել հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար: