ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ-ում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու հարցը այս պահին չի առաջացել:
Նա նշել է, որ այդ մասին խոսվում է դեռ 90-ականներից, սակայն խաղաղապահներ ուղարկելը կարող է լինել միայն հակամարտության վերջնական փուլը: Այս պահին հարցը օրակարգում չկա, քանի որ չկա հակամարտության կարգավորում. «ԵԱՀԿ քարտուղարության շրջանակներում գործում է այսպես կոչված բարձր մակարդակի պլանավորման խումբ, որն ադապտացնում է ԵԱՀԿ հովանու ներքո տեսական խաղաղապահ գործողությունների անցկացման սխեման: Այսինքն դա հստակ առաջադրանք է ԵԱՀԿ-ի համար: Սակայն հայտնի չէ, թե ինչ ուժեր են լինելու, ինչպիսի տեսք է ունենալու այն: Դա դեռևս սևագրություն է քարտեզի վրա, որի հետ անդամ-պետությունները ծանոթանում են»: