Աարոն Չերվենակ անունով ամերիկացի մեկնել է Լաս Վեգաս իր սիրելի բջջայինի հետ ամուսնանալու համար:
Ոչ սովարական ամուսնության մասին հայտնում է Phone Arena պորտալը՝ նշելով, որ արարողությունը տեղի է ունեցել մայիսին, սակայն այդ մասին ԶԼՄ-ները իմանում են միայն հիմա:
Պսակադրությունը կատարած ժամի սեփականատեր Մայքս Քելլին նախ զարմանքով է ընդունել ամերիկացու խոսքերը, սակայն հետո որոշել է ամեն դեպքում չմերժել վերջինիս:
Քելլին նշել է, որ այդկերպ սմարթֆոնի հետ ամուսնացած տղամարդը ցանկացալ է բացել մարդկանց աչքերը, ովքեր օրվա 24 ժամն անց են կացնում իրենց գաջեթների հետ: