Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը այս օրերին գտնվում է Արցախում:
«Արցախպրես»-ը բացառիկ հնարավորություն է ունեցել պարոն Էվանսի հետ զրուցելու: Ստորև ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը:
- Պարոն դեսպան, ինչպե ՞ս ստացվեց, որ այցելեցիք Արցախ:
- Ես այստեղ եմ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր խորհրդի ատենապետ, դոկտոր Կարո Արմենի հրավերով: Թեև թողել եմ դեսպանի պաշտոնը, սակայն չէի կարող մերժել Կարո Արմենի հրավերը` հատկապես, որ ապրիլյան պատերազմը իմ մեջ ցանկություն էր առաջացրել այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել, թե ինչպես կարելի է հիմնադրամի ծրագրերը բերել ու իրականացնել այստեղ:
Մանրամասն՝ artsakhpress.am