Հասարակություն 

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց բողոքող տաքսու վարորդների հետ

Այսօր՝ հունիսի 30-ին, ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց կառավարության մոտ բողոքի ացիա անցկացնող տաքսու վարորդների հետ: Նա նշեց, որ ինքը մեկնում է Վրաստան, սակայն նախարարությունում կան մարդիկ, ովքեր կարող են զբաղվել հարցով:

Նա նշեց, որ հուլիսից Հայաստան մուտք գործող Yandex Taxi-ին պետք է աշխատի լիզենզավորված վարորդների հետ, իսկ եթե այդ պահանջին չբավարարեն,  կտուգանվեն:

Պատասխանելով լրագրողներց մեկի այն հարցին, թե որքանով է խելքին մոտ հայաստանյան շուկա մտնել պատրաստվող Yandex Taxi-ի (հենց այս ընկերության մուտքն արգելելու համար էին տաքսու վարորդները հավաքվել) այն խոստումը, թե 2 կմ-ի համար հաճախորդները վճարելու են 100 դրամ՝ Բեգլարյանն ասաց, որ մարդիկ հիմա հանդես են եկել նման առաջարկով, իսկ եթե լիցենզավորված տաքսիստները ժողովրդին ավելի նորմալ գնով կսպասարկեն, իրենց խնդիրն է:

Նախարարը նաև ասաց, որ առաջարկություն չի եղել Yandex Taxi –ի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար և ինքը չի պատրաստվում դա անել:

Ապա Բեգլարյանը հավելեց, որ տաքսու վարորդներն աշխատում են ԱԺ-ում ընդունված օրենքի շրջանակներում,  օրենքից դուրս աշխատելու իրավունք որևէ մեկը չունի:

Նույն շարքից