Թուրքիայի նկատմամբ սահմանափակումները չեղարկվելու են փուլային տարբերակով, ոչ ի վնաս ռուսաստանցի արտարդողների: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նա նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն արտադրողների շահերը, որոնք արդեն գրավել են ռուսական շուկան, սակայն պետք է Թուրքիայի նկատմամբ սահմանափակումներն աստիճանապաբար չեղյալ համարել քաղաքական ֆոնը բարելավելու համար:
Մեդվեդևը նշել է, որ սամանափակումները չեղյալ համարելու հարցը քննարկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ: