Հասարակություն 

6,9 մագնիտուդով հուժկու երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս - արևելքում

Փետրվարի 17-ին, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում: Այս մասին հաղորդում է երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն չկա:


ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժը տեղի է ունեցել Հոնսյու կղզուց արեւելք ընկած հատվածում, Միյակո քաղաքից 220 կմ հեռավորության վրա՝ տեղի ժամանակով 08.15-ին:


Իվատե պրեֆեկտուրայում ցունամիի վտանգի հայտարարություն է տարածվել: 

Նույն շարքից