Այսօր՝ հունիսի 30-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանների քաղաքացիական հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները Ռուսաստանից պահանջում են բարոյական վնասի փոխհատուցում 7 հոգանոց ընտանիքի սպանության համար: