Քաղաքական 

ԵԱՀԿ-ն կփորձի հանդիպում կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների միջև. Շթայնմայեր

Այսօր՝ հունիսի 30-ին, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Բաքվում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն կփորձի հանդիպում կազմակերպել «Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների միջև»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջնական համայնքների միջև պարբերաբար հանդիպումներ կազմակերպելու գաղափարը: ԵԱՀԿ-ն կփորձի նման հանդիպում կազմակերպել»,-ասել է նա:

Ավելի ուշ NEWS.am–ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այդ տեղեկությունը՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ քաղաքական ընկալմամբ «ադրբեջանական համայնք» հասկացություն գոյություն չունի։

«Կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ նախագահով, արտգործնախարարով եւ այլ պաշտոնյաներով, որոնց հետ պարոն Շթայնմայերը հանդիպեց հունիսի 30-ին»,– նշել է Բաբայանը։ Որպես տարբերակ՝ Բաբայանն  առաջարկել է «ադրբեջանական համայնքին» «Ղարաբաղ» անունով ինքնավարության կարգավիճակ տրամադրել Ադրբեջանի տարածքում եւ դրանով փակել հարցը։

Դավիթ Բաբայանի հարցազրույցի շարունակությունը՝ news.am

Նույն շարքից