Հասարակություն 

ԱՄՆ դեսպանությունը շարքային ամերիկացիներին խորհուրդ է տալիս չայցելել Արցախ. ՌԻԱ Նովոստի

Բաքվում  ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ ադրբեջանական տխրահռչակ սև ցուցակում ընդգրկված Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ամերիկյան կառավարության անդամ չէ, շարքային քաղաքացի է, ում ԱՄՆ-ը խորհուրդ չի տալիս այցելել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Էվանսն ընդգրկվելու է ադրբբեջանական սև ցուցակում,  Արցախ այցելելու համար:

Նշենք, որ Բաքուն իր սև ցուցակում է ընդգրկում այն արտասահմանցիներին, ովքեր այցելում են Արցախ: Բանն այն է, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց ներշնչել են, թե արտասհամանցիներն Արցախ ժամանելու համար պետք է ստանան իրենց թույլատվությունը:

Նույն շարքից