Քաղաքական Միջազգային գլխավոր 

Թուրքիան ներողություն է խնդրել, քայլեր կձեռնարկենք համագործակցությունը վերականգնելու համար. Պուտին

Թուրքիան ներողություն է խնդրել ռուսական օդանավը կործանելու համար, մոտ ժամանակում Մոսկվան միջոցներ կձեռնարկի երկկողմ համագործակցությունը վերականգնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Դուք արդեն գիտեք, որ երեկ հեռախոսազրույց  տեղի ունեցել իմ և Թուրքիայի նախագահի միջև: Հայտնի է նույնիսկ, որ Անկարան ներողություն է խնդրել ռուսական ինքնաթիռը ոչնչացնելու համար: Հաշվի առնելով դա՝  մոտ ժամականում քայլեր կձեռնարկենք երկկողմ համագործակցությունը վերականգնելու համար»,-ասել է Պուտինը Ռուսաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նույն շարքից